• Ամիր Աբդոլլահյան .«Իրանի ժողովրդի կամքն աննկուն է»

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի օգնականն ասել է. «Վաշինգտոն-Թել Ավիվ-Ռիադ եռանկյունին երբք չի կարող կոտրել Իրանի ժողովրդի կամքը»:

Չորեքշաբթի օրը իր խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին , Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է .«Իրանը հենց այն հզոր երկիրն է, որը հաղթեց տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստեղծած ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը»:

«Իսլամական Իրանը ժողովրդավարության ու անվտանգությանն օրրան է, այլ ոչ թե խառնակության, պառակտման ու ահաբեկման վայր». հավաստիացրել է իսլամական խորհրդարանի նախագահի օգնականը:

Վերջին օրերին թուիթերում արած մի շարք գրառումներում, ԱՄՆ նախագահը պաշտպանել է խառնակիչներին ՝ միջամտելով Իրանի ներքին գործերին:

Թարմփն այն դեպքում է նման հայտարարություն  արել, երբ ավելի վաղ իրանցիներին ահաբեկիչ էր անվանել , իսկ այսօր շինծու սրտցավության պատճառաբանությամբ, պաշտպանում է Իրանում հավաքների մասնակիցներին: Դոնալդ Թրամփը նաև անարգալի հայտարարություն էր  արել ՝ Իրանի ժողովրդին քաղցած և գթության կարիք ունեցող ժողովուրդ անվանելով:

 

Պիտակ

Jan 03, 2018 12:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ