• Իրանը ողջունում է զբոսաշրջության ոլորտում արտասահմանյան ներդրումները

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ղեկավարն ասել է .-«ԻԻՀ-ը ողջունում է զբոսաշրջության ոլորտում արտասահմանյան ներդրումները»:

Press tv հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ալի Ասղար Մունեսանը զբոսաշրջության զարգացումը համարել է Իրանի կառավարության գլխավոր ծրագրերից մեկն ասելով.«Իրանը մտադիր է մինչև 2026 թվականը քսան միլիոն հոգու հասցնել երկիր մտնող զբոսաշրջիկների թիվը»:

«Իրանն ունի հարուստ մշակույթ, պատմական կոթողներ, թանգարաններ, ձեռարվեստ և եզակի բնություն ու տեսարժան վայրեր ՝ ծովեր , անապատ և հյուսիսային ու արևմտյան շրջաններում զարմանահրաշ անտառներ, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին». հավաստիացրել է Մունեսանը:

Նշելով, որ 2018 թվականին Թավրիզն ընտրվել է իսլամական երկրների զբոսաշրջության մայրաքաղաք, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ղեկավարն ասել է .-«Թավրիզը պատմական հուշակոթողներ, բնական տեսարաններ ու պատմական ու մշակութային գրավչություններ ունի»: 

Jan 03, 2018 17:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ