• Ծովակալ Ֆադավի.«Պահակազորի հրթիռային կարողությունը վեր է Պարսից Ծոցի տարածքից»

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Պահակազորի հրթիռային և թռչող սարքերի կարողականությունն ընդգրկում է Պարսից Ծոցից մինչև Հորմոզի նեղուց և Օմանի ծովի տարածքը և անգամ ավելին»:

Ուրբաթ օրը, Պարսից Ծոցի Իրանի ափամերձ շրջաններում ամերիկյան երկու լողամիջոցների առգրավման տարելիցի օրը, Ֆարս գործակալությանը տված հարցազրույցում, ծովակալ Ալի Ֆադավին հավաստիացրել է, որ այդ քայլին դիմելով իսլամական հեղափոխության պահակազորը իրագործել է Աստծո խոստումը, այդպիսով պահակազորը միշտ անել վիճակի է մատնել ԱՄՆ-ին:

2016թ. հունվարի 12-ին, ամերիկյան երկու ռազմական լողամիջոցներ ապօրինի կերպով Պարսից Ծոցի իրանական ջրատարածք մուտք գործելով , կանգնեցվել են իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժեր կողմից և տասը ուղևորները ձերբակալվել են: Իսկ երբ ապացուցվել է, որ իրանական ջրատարածք նրանց մուտք գործելը միտումնավոր չի եղել, ազատ են արձակվել:

Ծովակալ Ֆադավին ասել է.«Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հզորության մասին ամենաշատը տեղյակ Իրանի գլխավոր թշնամի համարվող՝ ԱՄՆ-ը, որովհետև իր հրթիռային և թռչող սարքերի կարողականությունն ընդգրկում է Պարսից Ծոցից մինչև Հորմոզի նեղուց և Օմանի ծովի տարածքը և անգամ ավելին»:

Jan 12, 2018 17:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ