• Թեհրանում  մեկնարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության  երկրների 13-րդ միջխորհրդարանական նիստը

Շաբաթ օրը Թեհրանում սկսվել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների 13-րդ միջխորհրդարանական փորձագիտական հանձնաժողովների նիստը:

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների 13-րդ միջխորհրդարանական փորձագիտական հանձնաժողովների, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության  13-րդ միջխորհրդարանական կոնֆերանսի գործադիր կոմիտեների նիստերը կշարունակվեն մինչեւ 2018 թվականի հունվարի 15-ը՝ 41 իսլամական երկրների փորձագետների մասնակցությամբ:

Գործադիր և  փորձագիտական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կքքնարկվեն ընդհանուր քաղաքական և արտաքին գործերի, մարդու իրավունքների, կանանց և ընտանեկան հարցերի, իրավական և մշակութային գործերի, քաղաքակրթությունների և կրոնների, տնտեսական և բնապահպանական հարցերի, կանանց մասնակցության և իսլամական երկրների հետ կապված մի շարք հարցեր:

նիստը կավարտվի չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարությամբ:

Նիստին մասնակցում են Ասիայի և Աֆրիկայի 41 երկրների, ինչպես նաև 12 երկրների խորհրդարանների նախագահներ,  9 երկրների խորհրդարանների փոխնախագահներ ու պատվիրակություններ, Ռուսաստանի ներկայացուցիչներ:

Jan 13, 2018 12:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ