• ԻԻՀ-ի և Չինաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Շաբաթ օրն ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին զրուցել են ՀԳՀԾ-ի և իրանական վթարված տանկերի վերջին մանրամասների մասին:

Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, ԻԻՀ-ի և Չինաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման և բոլոր կողմերի հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը:

Չինաստանի ԱԳ նախարարը ցավ է հայտնել իրանական տանկերի վթարման կապակցությամբ, նշելով, որ Չինաստանի փրկարարական ուժերն իրենց ողջ ջանքերն ի գործ են դնելու հրդեհը մարելու համար և շարունակելու են իրենց աշխատանքը:

Շաբաթ հունվարի 6-ին Չինաստանի ափերի մոտ Պանամայի դրոշով Sanchi իրանական տանկերի և Հոնկոնգի դրոշով CF CRYSTAL բեռնատար նավի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել իրանական տանկերում : Սկզբում միջազգային որոնողական խմբին  սակայն առայժմ  չի հաջողվում գտնել նավթային տանկերի անհետ կորած 32 անդամներին :

Փրկարարկների ջանքերի արդյունքում գտնվել են տանկերի աշխատողներից երեքի մարմինները:

Jan 13, 2018 16:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ