• Սեյեդ Աբբաս Սալեհի.«Ազգերի հարաբերությունները կայուն զարգացման հիմքն է»

Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարն ասել է․ «Ազգերի միջեւ կապը որպես կայուն զարգացման հիմքն է հանդիսանում»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝  Սեյյեդ Աբաս Սալեհին, շաբաթ օրը Ասիական մշակութային երկխոսության առաջին համաժողովում, հույս հայտնեց, որ այս համաժողովի եւ նրա բազմակողմանի հանձնաժողովների ձեռքբերումները կնպաստեն արժեքավոր արդյունքների ստեղծմանը ասիական հասարակությունների համագործակցության զարգացման համար:

Սալեհին հավելել է. «Միջազգային հարաբերություններում պատմական փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները եղել են զարգացման աղբյուրը, քանի որ մշակութային հաղորդակցության նպատակն է ստեղծել  վստահություն  եւ ընդհանուր փոխըմբռնում, գործընկերություն, որը շահավետ է բոլորի համար»:

Ասիական մշակույթների երկխոսության առաջին նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը Թեհրանում՝  ասիական 20  քաղաքներից 70 մտածողների եւ ակադեմիական եւ մշակութային գործիչների մասնակցությամբ:

Այդ շրջագծում  նաև Մազանդարանի համալսարանում կանցկացվի «Ընդհանուր մշակութային-պատմական ժառանգության» թեմայով Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Թուրքիայի մշակութային հարցերով հանձնաժողովի նիստը` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Jan 13, 2018 16:44 Asia/Yerevan
Մեկնաբանություններ