• Իրանի ոստիկանությունը խաղաղությունը վերադարձրեց երկիր

«Վերջին դեպքերում Իրանի ոստիկանությունը ինքնազսպվածության շնորհիվ, կարողացավ խաղաղությունը վերադարձնել երկիր: Հարկ է շնորհակալություն հայտնել իրավապահ ուժերին». ասել է Սպահանի հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեճյանը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Սպահանի նահանգի իրավապահ ուժերի հրամանատարի հետ հանդիպմանը Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քեչեճյանն ավելացրել է.«Համոզված ենք, որ վերջին խանռակչությունները կազմակերպվել էին արտերկիրց: Շարքային քաղաքացիները տարբերվում են խառնակիչներից, քանի որ ոչ մի իրանցի համաձայն չէ հասարակության անապահովությանը»:

Նա բարձր է գնահատել հասարակական արատներին աշակերտներին ծանոթացնելու նպատակով Սպահանի ոստիկանության փորձագետների հայոց դպրոց կատարած այցելությունը:

Սպահանի հայոց թեմի առաջնորդն ասել է. «Մենք գոհ ենք իրավապահ մարմինների հետ համագործակցության և մտքերի փոխանակման կապակցությամբ»:

Հանդիպմանն իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավորը ևս շնորհակալություն է հայտնել ոստիկանական ուժերին ՝ Ս. Ծննդյան տոներին անվտանգությունն ապահովելու համար:

 

Jan 13, 2018 17:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ