• Իրանի հրթիռային դիրքորոշումը տրամաբանական է

ԱՄՆ էներգետիկայի նախարարության խորհրդականն ասել է .«Իրանի հրթիռային դիրքորոշումը տրամաբանական ու խելացի է»:

«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի հրթիռային գործունեության մասին Մաթիու Բանն ասել է.«Խելացի քայլի դիմելով, Իրանը հայտարարել է, որ 2000 կիլոմետր հեռահարությունից ավելին հրթիռների կարիք չունի»:

Նա հույս է հայտնել, որ Իրանը և 5+1 խումբը առաջիկայում կարող են համաձայնության գալ, ըստ որի Իրանը կարող է հասնել պաշտպանական ոլորտում իր օրինական պահանջներին:

«ՀԳՀԾ-ում պարզապես ասված է, որ Իրանն ուրան հարստացնելու իրավունք ունի: Հաշվի առնելով այդ իրավունքը, այդ երկիրն ինքը պետք է որոշի, թե ելնելով ծախսերից ու արդյունքից, ի՞նչ տոկոսայնությամբ կարող է ուրան հարստացնել».ավելացրել է Բանը:

Անդրադառնալով ճշտված ժամանակացույցի համաձայն Միջուկային համաձայնության դժվարություններին, ԱՄՆ էներգետիկայի նախարարության խորհրդականը չափազանց դժվար և գրեթե անհնար է համարել ՀԳՀԾ-ում որևէ փոփոխություն կատարելը:

Jan 13, 2018 19:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ