• Իրանը բացառել է իր ռազմական օբյեկտներին  հասանելիության տրամադրումը

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ՄԱԳԱՏԷ-ին թույլ չի տա հասանելիություն ունենալ իր ռազմական օբյեկտներին և փաստորեն այս թեման ներառված չէ երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության մեջ և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում»:

Այսօր Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, մերժելով ՀԳՀԾ-ն շարունակելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի չորս նախապայմանները,Բեհրուզ Քամալվանդին ասել է.«Անցյալում Փարչինի նման ռազմական օբյեկտների ստուգմամբ,փակվեց այս թեման և այժմ ոչ մի պատճառ չկա, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ցանկանա հասանելիություն ունենալ Իրանի ռազմական օբյեկտներին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 12-ին Իրանի միջուկային շրջափակումների սառեցումը երկարաձգելու հետ զուգընթաց,ՀԳՀԾ-ում իր երկրի մնալու համար  չորս նախապայման  է առաջադրել,այդ թվում են՝ փոխել ՀԳՀԾ-ի որոշ կետեր,հասանելիություն ունենալ  Իրանի ռազմական օբյեկտներին , հրթիռային շրջափակման ենթարկել Իրանին:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հավելել է.«Երաշխիքների շուրջ համաձայնագրի լրացուցիչ  արձանագրության համաձայն և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի հանձնառությունները, ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցերի լուծումը և լրացուցիչ արձանագրության մեջ բերված լրացուցիչ հասանելությունն իրականանում են: Այս միջազգային կառույցը իր օրակարգում ոչ մի ծրագիր չունի Իրանի ռազմական օբյեկտներին հասանելիություն ունենալու համար»:

Jan 14, 2018 18:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ