• ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ իրանական նավթատարի անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել իրանական նավթատարի անձնակազմի զոհվելու կապակացությամբ:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը հղած ուղերձում նշել է. «Հրդեհի ու խորտակման հետևանքով նավթատար նավի անձնակազմի զոհվելու ցավալի դեպքի կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում զոհերի  սգավոր հարազատներին ու սիրելիներին ու բարձրյալն Աստծուց մխիթարանք եմ հայցում նրանց համար»:

«Այդ սիրելիները զոհվեցին իրենց պարտականությունն իրականացնելու և երկրին ծառայելու ճանապարհին և դա մեծ պատիվ է, որը գուցե կարողանա մեղմել այս վշտի ծանր բեռը և անդորր պարգևել վշտահար հոգիներին: Բարձրյալն Աստծուց նրանց հոգուն՝ խաղաղություն, իսկ նրանց հարազատներին համբերություն եմ հայցում»,-ընդգծված է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձում:

Իրանական  «Սանչի» նավթատար նավի հետ պատահած ցավալի դեպքի ու մի խումբ ծովագնացների զոհվելու կապակցությամբ, Իրանի կառավարությունը մի հաղորդագրությամբ երկուշաբթի օրն երկրում հանրային սուգ է հայտարարել:

Հունվարի 6-ին չինական-հոնգ-կոնգական բեռնատար նավը Չինաստանի արևելյան ափերին բախվել էր իրանական մի նավթատար նավի: Դեպքի հետևանքով իրանական նավթատար նավում պայթյուն ու հրդեհ էր առաջացել: Իրանի նավահանգիստների ու ծովագնացության կազմակերպությունը կիրակի օրը հաստատեց իրանական «Սանչի» նավթատար նավի խորտակվելու և դրա անձնակազմի 32 անդամների զոհվելու մասին լուրը: Նավթատար նավի անձնակազմի 30 անդամներն Իրանի, իսկ երկուսը Բանգլադեշի քաղաքացիներ էին:

 

Պիտակ

Jan 15, 2018 08:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ