• Իրանում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ Չինաստանի ափերին խորտակված տանկերի անձնակազմի զոհերի

Իրանում հունվարի 15-ը ազգային սգո օր են հայտարարել Չինաստանի ափերին վթարված և խորտակված նավթ տեղափոխող տանկերի անձնակազմի զոհերի հիշատակին:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ հունվարի 6-ին տանկերը բախվել էր չինական բեռնատար նավին, ինչի հետևանքով բռնկվել էր: Այն շարունակվում էր այրվել օրեր շարունակ: Այսօր ավելի վաղ ստացված տեղեկության համաձայն տանկերը 8 օր այրվելուց հետո խորտակվել է: 
Իրանական տանկերի 32 մարդուց կազմված ողջ անձնակազմը զոհվել է: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ անձնակազմը զոհվել է գրեթե ակնթարթորեն բախման հետևանքով տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Tert.am

 

Jan 15, 2018 09:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ