• ՀՀ դեսպանը հանդիպեց Իրանի էներգետիկայի նախարարի հետ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ու զրույց ունեցավ ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանիի հետ:

Հանդիպման ժամանակԻԻՀ-ում ՀՀ դեսպան Թումանյանն անդրադարձավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին և կազմակերպական հարցերին:

Քննարկվեց երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի, Մեղրիի ՀԷԿ-ի, Հայաստանի տարածքում հողմակայանների կառուցման և այլ հարցեր:

Jan 17, 2018 02:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ