• Հյուսիս-հարավ ճանապարհի նիստը կայանալու է հինգ երկրների մասնակցությամբ

Իրանի երկաթուղային ընկերության միջազգային տրանսպորտի ու տարանցման կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Հնդկաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, 2018 թվականի փետրվարի 17-ին Թեհրանում կայանալու է հյուսիս-հարավ ճանապարհի ներկայացման նիստը:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, Հոսեյն Աշուրին ասել է.«Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի Հնդկաստան կատարած այցի շրջանակում, այդ երկրի տրանսպորտի պատասխանատուների միության անդամների հետ երեք նիստեր են գումարվել ՝ 2018 թվականի սակագները որոշելու և հյուսիս-հարավ ճանապարհի ակտիվացման եղանակները պարզելու նպատակով»:

Իրանի երկաթուղային ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ռելսային ճանապարհով Բանդար Աբբասից դեպի Կենտրոնական Ասիա և Չաբահարից Կենտրոնական Ասիայի երկրներ տարատեսակ տրանսպորտային փոխադրումներ իրականացնել:

Իրանն ունի ավելի քան 11 հազար կիլոմետր երկաթգիծ և կառավարությունը նպատակ ունի զարգացնել այն ՝ հասցնելով 25 հազար կիլոմետրի:

Հյուսիս-հարավ և հարավ-արևմուտք ճանապարհների բացվելով, Իրանը տարեկան մինչև երկումիլիարդ դոլարի արտարժութային եկամուտ է ունենալու: 

Jan 18, 2018 12:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ