• Իրանը պատրաստվում է Սպահանի հայկական եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել

Իրանը պատրաստվում է ُՍպաֆահանի Սուրբ Ամենափրկչի հայկական վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու համար հայտ ներկայացնել:

Ինչպես հաղորդում է Iran Front Page –ը, այդ մասին հայտարարել է ԻԻՀ մշակութային ժառանգության, ազգային արհեստների եւ տուրիզմի կազմակերպության փոխնախագահ Հոսեյն Թալեբիանը:

Խոսելով Իրանի ազգային թանգարանում հայ-իրանական ցուցահանդեսի փակման ժամանակ, փոխնախագահը նշել է, որ արդեն երեք հայկական եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

1606 թվականին կառուցված եկեղեցին գտնվում է Սպահանում՝ Ջուղայի շրջանում: Տաճարը նվիրված է 1603-1618 թվականներին Օսմանյան պատերազմի ժամանակ Շահ Աբաս I-ի կողմից հարյուր հազարավոր գաղթած հայերին:

Պիտակ

Jan 18, 2018 17:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ