• Ռուսական բեռնատար գնացքը  ժամանել է Աստարա

Ռուսական բեռնատար գնացքը փորձնական ժամանում է կատարել Աստարա քաղաք:

Գնացքը 15 օր առաջ մեկնել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգից և Ադրբեջանի տարածքից անցնելով, հինգշաբթի օրը Աստարա-Աստարա ռելսային ճանապարհով Գիլան նահանգ է հասել:

ԻԻՀ երկաթուղային միջազգային հարցերում գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին 2018 թվականի փետրվարի 3-ին հայտարարել էր. «Շուտով փորձնական գնացքն Աստարա է ժամանելու Ռուսաստանից, իսկ Աստարա-Աստարա ճանապարհը պաշտոնապես բացվելու է 2018 թվականի մարտին կամ ապրիլին»:

Աստարա-Աստարա երկաթուղին ձգվում է 9.5 կիլոմետրով, որի 1.5 կմ.ը գտնվում է Իրանի, իսկ մնացած 8 կիլոմետրը Ադրբեջանի տարածքում:

 

Feb 08, 2018 12:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ