• Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. Միասնությունն ու համերաշխությունը Իսլամական հեղափոխության հաղթանակի բանալին էր

Ատրապատականի հայոց թեմի հոգևոր առաջնորդն Իմամ Խոմեյնիի միասնությունը և համերաշխությունն է համարել Իմամ Խոմեյնի գլխավորած Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի բանալին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Գրիգոր Եպիս. Չիֆթչիյանի հողորդագրության մեջ նշված է.«Իսլամական հեղափոխությանը մասնակցել են բոլոր կրոնների ներկայացուցիչները, որոնք միասնությամբ պաշտպանել են հայրենիքը»:

Ատրապատականի հայոց թեմի հոգևոր առաջնորդը հավելել է.«Լուսահոգի իմամի Խոմեյինիի խոսքերով, հեղափոխության գաղտնիքը խոսքի միասնությունն է, ինչպես որ Իրանի ժողովրդի բոլոր խավերը Իմամ Խոմեյնիի դրոշի ներքո հաղթանակի հասցրին հեղափոխությունը»:

Նա հույս է հայտնել, որ այդ միասնության շնորհիվ, Իրանի  ժողովուրդն ավելի կբարգավաճի :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով, այսօր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ու նահանգային պաշտոնյաների ներկայությամբ Ուրմիայի հայոց եկեղեցում տեղի է ունեցել հատուկ միջոցառում:  

Ատրպատականի հայոց թեմական խորհուրդը  հաղորդագրությամբ նահանգի հայ համայքին կոչ է արել մասնակցել 22 բահմանի ժողովրդական քայլարշավին:

Feb 08, 2018 17:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ