• Սպահանի հայությունը մասնակցելու է բահմանի 22-ի երթին

Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետն իր հայրենակիցներին կոչ արեց մասնակցելու բահմանի 22-ի մեծ երթին:

Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման՝ Սպահանի և հարավային իրանահայության թեմի Պատգամավորական ժողովի ատենապետն ասաց. «Իրահայությունը մուսուլման ժողովրդի կողքին շքեղ մասնակցություն կունենա բահմանի 22-ի քայլարշավին»:

Թաթուլ Օհանյանն, անդրադառնալով Իրանի իսլամական հեղափոխության բարիքներին, հավելեց. «Իրանահայությունը լինելով Իրանի ժողովրդի մեկ մասնիկն անցած բոլորի տարիների ընթացքում մասնակցել է Իսլամական հեղափոխության տարեդարձի մեծ երթին ու տարբեր միություններում հանդիսություններ կազմակերպելով նշել է այդ տարեդարձը»:

Feb 09, 2018 16:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ