• Լարիջանի .«Թշնամիները սարսափում են Իրանի հրթիռային կարողությունից»

«Իրանի իսլամական հանրապետության թշնամիները սարսափում են Իրանի հրթիռային կարողությունից».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:

ԻՍՆԱ գործակալությունն ուրբաթ օրը հաղորդել է. «Նշելով, որ թշնամիները ցանկանում են ոչնչացնել Իրանի անվտանգությունը, Ալի Լարիջանին ասել է .«Իրանում հրթիռների արտադրման տեխնոլոգիան տեղայնացվել է և թշնամիներն անկարող են Իրանի ժողովրդից խլել այդ կարողությունը» : «Իրանի հրթիռային կարողությունը պաշտպանական բնույթ է կրում». ասել է  նա:

Անդրադառնալով Ֆաջրի տասնօրյակին, իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է.«Բահմանի 22-ն իրանիցների համար ազգային օր է»:

Իսլամական Իրանում ամեն տարի մեծ շուքով նշվում է 1979 թվականի փետրվարի 11-ին հեղափոխության հաղթանակի տարեդարձը: Այդ օրը ողջ Իրանում կայանում է համընդհանուր քայլարշավ, որի ընթացքում ժողովուրդն իր ուխտն է վերահաստատում Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր ՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի և հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեիի հետ: 

Feb 09, 2018 17:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ