• Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Փարիզում խորհրդակցել է եվրոպացի պաշտոնատարների հետ

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը Փարիզում գումարված «Եվրոմանի»-ի երկրորդ համաժողովին առընթեր ՀԳՀԾ-ի շուրջ վերջին զարգացումների և կողմերին հետաքրքրող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրեց:

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով նախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին հանդիպում ու զրույց է ունեցել Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալիսթեր Բերթի հետ:

Էրաղչին ավելի վաղ հանդիպելով Ֆրանսիայի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար և քաղաքական տնօրեն Մոնթայն Վեդովռիվիերիի և Ելիզեյան պալատի խորհրդական Օու Թիենի հետ նրանց հետ, քննարկել էր ՀԳՀԾ-ի շուրջ վերջին զարգացումները և կողմերին հետաքրքրող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Իրանի հարցով «Եվրորոմանի» համաժողովն Իրանի ու Եվրոպայի ֆինանսական, բանկային ու տնտեսական ոլորտի պաշտոնատարների մասնակցությամբ հինգշաբթի օրը գումարվեց Փարիզում:

«Յուրոմանի»-ն բանկային, կապիտալի շուկայի և ներդրման ոլորտներում ուսումնասիրությունների միջազգային հեղինակավոր հաստատություն է:

Feb 09, 2018 17:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ