• Ծովային արդյունաբերության ոլորտում Իրանը զբաղեցնում է 6-րդ տեղը

«Ծովային արդյունաբերության ճյուղի առաջին տասը երկրների շարքում Իրանը զբաղեցնում է 6-րդ տեղը».-անդրադառնալով ռազմական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում երկրի ծովային արդյունաբերության ակներև հաջողություններին ասել է Իրանի ծովային արդյունաբերության տեխնոլոգիաների զարգացման քարտուղարը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունն ուրբաթ օրը հաղորդել է.«Սաիդ Սեյֆի խոսքով՝ իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, Իրանում ակտիվացվել են ծովային տրանսպորտի, նավթի ու գազի, ձկնաբուծության, ռազմական ու պաշտպանական, ինչպես նաև նավերի արտադրման ու վերանորոգման բաժինները»: 

«Ծովային արդյունաբերության ոլորտում Իրանի մյուս ձեռքբերումներն են սուզանավերի , մարտանավերի ու նավթատար տանկերների արտադրումն ու զարգացումը»․ ասել է Սաիդ Սեյֆը:

Պիտակ

Feb 09, 2018 17:11 Asia/Yerevan
Մեկնաբանություններ