• ԱՄՆ-ն վերջին տարիներին բազմաթիվ անգամներ Իրանից ապտակ է ստացել

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն, անդրադառնալով ԻԻՀ-ին հարվածելու համար ԱՄՆ-ի սադրանքներին, ասաց. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վերջին տարիներին բազմաթիվ անգամներ Իրանից ապտակ են ստացել»:

Հոջ. Քազեմ Սեդիղին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզներում հավելել է. «ԱՄՆ-ն, Արաբիան ու նրանց դաշնակիցները ենթադրում էին, որ ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ստեղծելով, Իրաքից Քուրդիստանի տարածքի անջատման հարցն առաջ քաշելով, Լիբանանի հարցով, դիմադրության ճակատը թուլացնելով ու Իրաքը բռնազավթելով կարող են Իրանին մեկուսացնել, սակայն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոհեմության շնորհիվ Իրանը նրանց ծանր ապտակ հասցրեց»:

Հոջ. Սեդիղին, շնորհավորելով Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ, Իսլամական հեղափոխության հաղթանակը հրաշք անվանեց ու հավելեց. «Միջուկային, բժշկական, հրթիռային, ինչպես նաև նանոտեխնոլոգիաների ու ինքնաբավության բնագավառներում Իրանի առաջադիմությունը Իսլամական հեղափոխության նվաճումներից են»:

«Իսլամական հեղափոխության հաղթանակը պատճառ դարձավ, որ վերականգնվի Իրանի ժողովրդի անկախությունն ու փառքը և երկիրը չարագործների կողմից կողոպուտի չենթարկվի»․ հայտարարեց Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը:

Իսլամական Իրանի ժողովուրդն ամեն տարի 1979 թվականի փետրվարի 11-ին Իսլամական հեղափոխության հաղթանակի առիթով, մասնակցելով Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի մեծ երթին, իր ուխտակցությունն է վերահաստատում ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնու իդեալների և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու հետ:

Feb 09, 2018 17:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ