• Պահապանների կորպուս. «Թշնամին չի կարող մոտենալ Իրանի պաշտպանական դարպասին»

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հեղափոխական կառույցը պաշտպանում է Իրանի անկախությունը և թշնամուն թույլ չի տալու մոտենալ Իրանի պաշտպանական ու հրթիռային կանխարգելման դարպասին և թուլացնել ազգային պաշտպանության ու անվտանգության վահանը:

Ուրբաթ օրը իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը շնորհավորել է իսլամական հեղափոխության հաղթանակի 39-ամյակը, հայտարարելով .«Միջնորդավորված ահաբեկչական պատերազմների դաշտում  Վաշինգտոնի և Թելավիվի՝ եվրոպական ու տարածաշրջանային դաշնակիցների կրած շարունակական պարտությունները վկայում են այն իրողության մասին, որ Իրանը որպես Ասիայի արևմուտքում առաջին ուժ, երբեք չի հանձնվելու նրանց սադրանքներին»:

Հաղորդագրությունում անդրադարձ է կատարվել իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող չորս տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգին հարվածելու համար ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դավերին, նշելով. «Իրանի ժողովուրդն արժանապատվությամբ ու հպարտությամբ է քայլել իմպերիալիզմի ու տիրակալների դեմ պատմական պայքարի դաշտում և առավել նպատակասլաց քայլերով շարունակում է ներկայանալ իր քաղաքակիրթ գաղափարներով»:

Feb 09, 2018 18:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ