• Ռոհանի.«Բահմանի 22-ին ժողովրդի մասնակցությունը պատասխան քայլ է ԱՄՆ-ի սադրանքներին»:

ԻԻՀ-ի նախագահը շեշտել է.«Բահմանի 22-ի քայլարշավին իրանի ժողովրդի փառավոր ներկայությունը պատասխան քայլ է այս ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից գործադրվող սադրանքներին»:

Բահմանի 22-ի քայլարշավի ընթացքում ներկաներին մեծարելով փառավոր մասնակցության համար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավաստել է.«Ժողովրդի այդ պանծալի ներկայությունն ու նրանց միաբանությունը վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը հավատարիմ է իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի ու իսլամական հեղափոխության գաղափարներին»:

«Առաջիկա տարվա ընթացքում պետք է տարբեր բաժիններում իրանցիների հաղթանակները ցույց տանք մեր չարակամ թշնամիներին», -հավելել է Ռոհանին:

Իրանի դատական իշխանության ղեկավարը քայլարշավի մասնակիցների հավաքում լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Բահմանի 22-ի քայլարշավին իրանիցիների ներկայությունն ամուր պատասխան է այս տարիների ընթացքում թշնամիների սադրիչ քայլերին ու վելորդաբանություններին»:

Պիտակ

Feb 11, 2018 13:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ