• ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Օտարներից կառչելը վտանգավոր է»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Մենք օտարներին կառչելու արդյունքը տեսել ենք ՀԳՀԾ-ի հարցում և միջուկային բանակցություններում նրանց վստահելով, ոչինչ չենք շահել»:

Կիրակի օրը Թավրիզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Պետք է օգուտ քաղել օտարից և ոչ թե նրանից կառչել ու վստահել, որովհետև այդպիսով տարբեր վտանգավոր գործընթացներ են սկսվում երկրում»:

Քննադատելով իրենց զենքերով մարդկությանը սպառնացող, միևնույն ժամանակ Իրանի հրթիռային կարողությանն ընդդիմացող թշնամիներին, մեծարգո առաջնորդն ասել է.«Դուք ցանկանում եք, որ Իրանի ժողովուրդը զուրկ լինի հրթիռներից և ինքնապաշտպանության դիմելու այլ միջոցներից, որպեսզի ճնշեք նրան: Իհարկե մենք «հարամ» ենք համարում միջուկային ռումբը՝ զանգվածային ոչնչացման զենքերի այլ տեսակներից»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ներքին հնարավորություններին զարկ տալը տնտեսական խնդիրների կարգավորման գլխավոր եղանակն է համարել՝ ասելով.«Դիմադրողական տնտեսությունը չի նշանակվում սահմանափակվել ներքին հնարավորություններով, այլև նշանակում է լինել ներքին և էքստրովերտ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ընտրությունները և ժողովրդի ուղղակի կամ անուղղակի ձայնը առաջնորդի, նախագահի և մյուս պաշտոնատարների ընտրության հարցում ժողովրդավարության մի մասն է համարվում:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ժողովրդավարություն նշանակում է ժողովրդին իրավունք վերապահել իր ճակատագիրը տնօրինել, իսկ դարեր շարունակ՝ նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանում բռնություն է տիրել, իսկ ժողովուրդը իրավազուրկ է եղել»:

 

Feb 18, 2018 18:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ