• Բանակցություններ ռուս ընկերությունների հետ ՝ Իրանի նավթարդյունաբերությունում ներկա լինելու համար

Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալը տեղեկացրել է նավթարդյունաբերության բաժնում ներկա լինելու համար ռուսական երկու ընկերությունների հետ բանակցությունների վերջնականացման մասին, ասելով.«Բանակցությունները վերաբերում են երեք նավթադաշտերի»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը հաղորդել է, որ Մոսկվայում Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստից հետո, Ամիր Հոսեյն Զամանինիան ասել է .«Իրանի նավթի ու գազի 11 դաշտերի ուսումնասիրությունը Ռուսաստանի յոթ խոշոր ընկերություններին է հանձնվել: Իսկ իրանական երեք նավթադաշտերի մասին ռուսական երկու ընկերությունների հետ բանակցությունները վերջնական փուլում են»:

«Իրան-Ռուսաստան էներգետիկայի նախարարական առաջին համատեղ կոմիտեում որոշվեց, որ Իրանի նավթի ազգային ընկերությունը և Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունն աշխատանքային հանձնախումբ կյանքի կոչելով, քննարկեն ու իրականացնեն Պարսից ծոցի ու Օմանի ծովի տարածքով Պակիստանին և Հնդկաստանին գազամատակարարման նախագծերը»:

Մարտի 6-ին Մոսկվայում ավարտվել է ԻԻՀ-ՌԴ տնտեսական համագործակցություննրի համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը, որի արդյունքում Իրանի ֆինանսների նախարարի և Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցով նախարարի կողմից ստորագրվեցին համագործակցության 9 փոխըմբռնման հուշագրեր:

Պիտակ

Mar 07, 2018 11:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ