• Բրիգադային-գեներալ Հաջիզադե.«Իրանի հրթիռային կարողությունը եռապատկվել է»

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի ավիա-տիեզերական ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը եռապատկվել է: Ամերիկացիներն օրըստօրե հզորացնում են իրենց ատոմային զինանոցներն ու ասում, որ դա արվում է հանուն շահերի պաշտպանության, իսկ Իրանը չպետք է հրթիռ ունենա»:

Չորեքշաբթի օրը, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է .«Աշխարհում տիրում են ջունգլիների օրենքները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սիոնիստական ռեժիմի ու իմպերիալիզմի ձեռքերում է: Նրանք են այդ օրենքները գրել և երբ ցանկանան, փոխելու են դրանք»:

Անդրադառնալով Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչական խմբի գործունեությանը, գեներալ Հաջիզադեն նշել է .«Չնայած իր իրականացրած ահաբեկչական գործողություններին, խմբավորումը շարունակում է իր գործունեությունը Ֆրանսիայում: Ի՞նչ էր տեղի ունենալու, եթե Իրանն ազատություն տար Ֆրանսիայում ահաբեկչական ակտեր իրականացնող անձանց: Այսօրվա աշխարհը բռնության աշխարհ է»:

«Չնայած իմպերիալիստների ու թշնամիների քայլերին, Իրանում պաշտպանական զարգացման կողմնակիցներն անցյալից ավելին են և հրթիռային  ոլորտի, մասնավորապես՝ երկիր-երկիր հրթիռների  բոլոր կառույցները միավորվել են»-հավաստել է գեներալ Հաջիզադեն:

Mar 07, 2018 12:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ