• Զարիֆ.«Կանանց նկատմամբ չպետք է բռնություն և խտրականություն դրսևորվի»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Չպետք է թույլ տալ, որպեսզի Իսլամի մեծ մարգարեի անունով բռնություն ու խտրականություն դրսևորվի հասարակության կեսի, այսինքն՝ կանանց նկատմամբ»:

Այսօր Թեհրանում «Կանայք, կայուն խաղաղություն և անվտանգություն» թեմայով միջազգային համագումարում ունեցած ելույթում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է.«Հասարակության մեջ և Միջինարևելյան տարածաշրջանում, ատելությունն ու բռնությունն իրենց տեղը պետք է զիջեն բարության, սիրո ու հավասարության մշակույթին»:

Նշելով, որ բարությունը, սերն ու հավասարությունը բոլոր աստվածային կրոնների մշակույթն է, Զարիֆն ասել է.«Կանանցից ու մայրերից առավել ով կարող է  բարություն, սեր ու հավասարություն հասկացությունների հետ ծանոթացնել  հասարակությանը»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե բռնության ու ատելության մշակույթն ընդունեն, ապա բռնության ու ծայրահեղականության ականատեսը կլինեն»:

Իրանի  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կանանց դեմ բռնության մասին նշել է.«Ողջ աշխարհը տառապում է կանանց դեմ կիրառվող բռնության պատճառով, ուստի պետք է միջազգային մասշտաբով ջանքեր գործադրել ու համագործակցել այս գլոբալ թնջուկը վերացնելու համար»:

Mar 08, 2018 16:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ