• Գեներալ Աբդոլլահի.«Իրանը չպետք է հանձնվի շրջափակումների ճնշումների դիմաց»

Իրանում «Խաթամ Ալ-Անբիա» բազայի շինարարության հարցերի գծով հրամանատարն ասել է.«Իրանի նկատմամբ շրջափակումների ճնշումների դիմաց հանձնվել չի կարելի: Շրջափակումների ընդլայնումը չի կարող ազդել իրանցի երիտասարդների կամքի վրա»:

Բուշեհրում գտնվող Հարավային Փարս հանքավայրի 22-րդ բլոկի հարթակի ներբեռնման արարողության ընթացքում ունեցած ելույթում, բրիգադային գեներալ Աբդոլլահ Աբդոլլահին նշել է.«Իրանի այսօրվա առաջընթացի համար պարտական ենք սրբազան պաշտպանության տարիներին (Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի տարիներին)երիտասարդների կուռ կամքին ու անձնազոհությանը: Իրանը հաստատակամորեն կշարունակի իր զարգացման երթը»:

Անդրադառնալով Իրանի դեմ շրջափակումների սահմանման ժամանակ հարավային Փարս հանքավայրի բլոկներից արտասահմանյան ընկերությունների դուրս գալուն , գեներալ Աբդոլլահին ասել է.«Այնուամենայնիվ գազի ու գազոլինի արտադրության առումով Իրանը դարձել է ինքնաբավ, իսկ բենզինի դեպքում էլ կհասնի ինքնաբավության, երբ շահագործման հանձնվի Պարսից ծոցի գազային կոնդենսատի զտարանի  առաջին բլոկը»:

Գեներալ Աբդոլլահին հավելել է.«Ծովում հարթակ կառուցելու առումով Իրանը ՕՊԵԿ-ի  անդամ երկրների համեմատությամբ հինգերորդ տեղն է զբաղեցնում: Իրանը  25 հարթակ ունի ծովում և պատրաստվում է  Հարավային Փարս հանքավայրում ևս 10 հարթակ շահագործման հանձնել»:

 

Mar 08, 2018 17:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ