• Իսլամական Իրանը նշում է աշխարհի կանանց  օրինակը հանդիսացող Ֆաթիմա Զահրայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձը

2018 թվականի մարտի 18-ը, Իսլամի մեծ Մոհամմեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի ծննդյան օրն է:

Այս գերապատիվ տիկինը մանկությունից սկսած, իր հոր Մոհամեդ մարգարեի առաջնորդությամբ, հասել է իմաստության, գիտության և կատարելության բարձրագույն մակարդակի :

Մեծապատիվ Ֆաթիման, աշխարհի շիաների առաջին Իմամ Ալիի տաք օջախում, լավագույնս նվիրված էր իր ամուսնուն և կատարում էր իր մայրական պարտականությունները:

Քանի որ Ֆաթիմա Զահրան համարվում է աշխարհի օրինակելի կանանցից մեկը , նրա բարեբաստիկ ծննդյան օրն Իրանում «Կանանց օր» է հռչակվել : Այդ օրը մեծարում են բոլոր կանանց , հատկապես մայրերին :

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունն աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհներին շնորհավորում է մարգարեի դստեր բարեբաստիկ ծննդյան օրվա տարեդարձի կապակցությամբ :

Mar 08, 2018 17:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ