• ԻԻՀ առաջնորդ.«Տարածաշրջանում Իրանի ներկայությունը բոլորովին չի վերաբերում ԱՄՆ-ին ու Եվրոպային»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Այն դեպքում ,երբ ԱՄՆ-ն ամենուրեք կոռումպացված ու սադրիչ ներկայություն ունի, անընդհատ տարածաշրջանում Իրանի ներկայության մասին կասկածներ է հարուցում»:

Իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Հազրաթ Ֆաթիմա  Զահրայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձին ընդառաջ, ԻԻՀ գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հանդիպել է երկրի հազարավոր բանաստեղծների ու Մուհամմադ մարգարեի  ընտանիքի անդամների՝ Ահլ ալ-Բեյթի փառաբանողների հետ: Հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ներկայություն ունենալու համար պետք է բանակցի տարածաշրջանի պետությունների և ոչ թե ամերիկացիների հետ, իսկ  երբ ցանկանանք ԱՄՆ-ում ներկայություն ունենալ, կբանակցենք ամերիկացիների հետ »:

Նշելով, որ արևմտյան պաշտոնյաների հայտարարություններում «գենդերային արդարության» նման հարցերի արծարծումը ձևական բնույթ է կրում և զուրկ է իրողությունից,և անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում վարչական հարցերում բռնության ենթարկված մի խումբ պաշտոնատար կանանց խոստովանությանը, գերապատիվ առաջնորդն ասել է.«Իսլամը հիջաբի միջոցով փակել է շեղումների դուռը , ուրեմն իսլամական հիջաբը կնոջ անձեռնմխելիությունն է»:

Քննադատելով նրանց, ովքեր նվաստացնում են ընտանեկան օջախը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Կինը հարգված է, և ոչ ոք դեմ չէ նրա ներկայությանը հասարակական ոլորտներում, նրա կրթվելուն ,գիտություն ձեռք բերելուն և պատասխանատվություն ստանձնելուն»:

«Այսօր իրանցի կանայք իսլամական հեղափոխության շնորհիվ գտնվում  են լավագույն գիտնականների ու մշակութային դեմքերի շարքում, քանզի հեղափոխությունից առաջ,գիտական ու մշակութային ոլորտներում  առաջատար կանանց թիվը շատ սահմանափակ էր»,հավելել է մերծարգո Այաթոլլահ Խամենեին:

 

 

Mar 08, 2018 18:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ