• ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ է հայտնել Իրանի տարածքում թուրքական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Փրկարարական մի քանի խմբեր անմիջապես դեպքի վայր են գործուղվել և չնայած կլիմայական վատ պայմաններին, փորձում են հասնել դեպքի վայր և ուսումնասիրել իրավիճակը»:

Էմիրությունների Շարջայից Ստամբուլ թռչող թուրքական անձնական ջեթ տեսակի ինքնաթիռը կիրակի երեկոյան Իրանի Չարմահալ և Բախտիարի նահանգի կենտրոն Շահռեքորդի մերձակայքում կործանվել է:

Դեպքի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 11 ուղևորները:

 

Պիտակ

Mar 12, 2018 08:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ