• Ռոհանի.«Թեհրանն ու Բաքուն կարող են Ասիան Եվրոպային կապող մայրուղի դառնալ»

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանը և Ադրբեջանը կարող են Ասիան ու Աֆրիկան հյուսիսային Եվրոպային կապող մայրուղի դառնալ»:

Այսօր, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին կարևորել է երկու երկրի կառավարությունների ու ժողովուրդների վճռակամությունը՝ երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման գործում: 

Ռոհանին ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակը մշակելու  և այս տարածաշրջանում տնտեսական համատեղ գործունեություն ծավալելու ուղղությամբ Իրանի ու Ադրբեջանի պատասխանատուների խորհրդակցության ու համագործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով մոտ ապագայում Բաքու այցելելու Ադրբեջանի նախագահի հրավերին, ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ այդ այցը կնպաստի երկու երկրի բարեկամության, համագործակցության ու հարաբերությունների  խորացմանը:

Հանդիպման ժամանակ, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևն ասել է.«Վերջին տարիներին երկու երկրի փոխադարձ ներդրումների և առևտրափոխանակումների ծավալները զգալիորեն աճել են»:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, այցելել է Թեհրան: 

Mar 13, 2018 16:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ