• Ալի Ասգարի.«Իրանի ու ՌԴ-ի լրատվական ոլորտի համագործակցությունները պետք է ավելանան»

Իրանի ռադիո- հեռուատատեսության գործակալության ղեկավարը հույս է հայտնել, որ Իրանի ու ՌԴ-ի լրատվական ոլորտի համագործակցությունները կհասնեն քաղաքականի մակարդակին:

Երեքշաբթի օրը, Ռաշա թուդեյ ալիքի տնօրեն Ալեքսեյ Նիկոլովի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Իրանի ռադիո-հեռուստատեսության տնօրեն Աբդոլալի Ալիասգարին հանդես է եկել Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան բաժնի ու Ռաշա թուդեյ գործակալության համագործակցությունների ընդլայնման կոչով:

Ալիասգարին հավելել է.«Իրանի ազգային մեդիան, որպես անկախ լրատվամիջոց կանգնել է իմպերիալիզմի դեմ և ողջունում է ռուսական լրատվամիջոցների հետ համագործակցության ընդլայնումը»:

«Երկու լրատվամիջոցները համաործակցության ընդլայնումը ենթահող կստեղծի Իրանի ու ՌԴ-ի ժողովուրդների առաջադիմության համար»,- հավելել է նա:

Ալիասգարին հավաստել է.«Իրանի ռադիո-հեռուստատեսության և Ռաշա թուդեյ գործակալության համար առկա է համատեղ համագործակցության հնարավորությունը: Պետք է օգտագործվեն առկա հնարավորություններն ու ներուժը»:

Ռաշա թուդեյ գործակալության տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը նույնպես աջակցել է երկկողմ համագործակցությանն ու փոխադարձ ծառայություններին:

Mar 13, 2018 17:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ