• Գեներալ Ջաաֆարի.«Բոլոր մարտահրավերները վերածվել են հնարավորությունների»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադալի Ջաաֆարին ասել է.«Իրանի իսլամական հեղափոխության դեմ ուղղված արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները վերածվել են հնարավորությունների»:

Այսօր Իրանի Առաջնորդության բանիմացների խորհրդի 5-րդ գումարման չորրորդ նիստի ընթացքում, անդրադառնալով  Իսլամական հանրապետության դեմ  թշնամիների սադրանքներին, գեներալ-մայոր Մոհամմադալի  Ջաաֆարին  ասել է.«Այս տարի  Իրաքում ու Սիրիայում  Իրանի իսլամական հանրապետության համակարգին դեմ գնացող ԻԼԻՊ-ի ու թաքֆիրականների պարտության տարին էր, ինչը համարվում է իսլամական դիմադրության ճակատի մեծագույն հաղթանակը տարածաշրջանում»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հստակեցրել է.«Իրաքում ու Սիրիայում ժողովրդական ուժն էր ,որ թշնամիների ու ընդդիմադիրների սպառնալիքն ու սադրանքը վերածեց հնարավորության»:

Գեներալ Ջաաֆարին ընդգծել է.«Իրանի պաշտպանական ու զսպիչ ուժը թշնամիներին հաղթելու  Դիմադրության ճակատի և Իրանի իսլամական  հանրապետության  գլխավոր գործոնն է ,որը պետք է պահպանել ամբողջ կարողությամբ»:

Mar 13, 2018 18:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ