• Էրաղչի. «ՀԳՀԾ-ի իրականացման ցանկացած խափանում ծանր հետևանքներ է ունենալու»

«ՀԳՀԾ-ն ուղղակիորեն կապված է տարածաշրջանի և միջազգային անվտանգության հետ: Միջուկային համաձայնության իրականացման մեջ ցանկացած խափանում ծանր հետևանքներ է ունենալու միջազգային հանրության համար»․ ասել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ավելացրել է. «Մեկ տարուց ավելի է, ինչ ԱՄՆ նախագահը փորձում է տապալել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կամ այն փոփոխման ենթարկել: Նրա կարծիքով կան թերություններ, որոնք պետք է շտկվեն: Սակայն նրա ջանքերն ապարդյուն են անցել»:

«Միջազգային հանրությունը և նույնիսկ ամերիկացիների ու եվրոպացիների դաշնակիցները դեմ են այդ քայլին: ՀԳՀԾ-ն ընդգրկվում է ԱԽ-ի բանաձևում, ինչն էլ խանգարում է Թրամփին ՝ իրականացնել իր մտադրությունը: Առաջիկա ամիսներին պարզվել է, թե Թրամփն ինչ որոշում է ընդունելու և նրա որոշումն ինչպիսի հետևանքներ է ունենալու». հավաստիացրել է Սեյյեդ Աբբաս Էրաղչին:

Նշելով, որ ՀԳՀԾ-ի խափանումը ծանր հետևանքներ է ունենալու արևմտյան երկրների համար, Էրաղչին ասել է. «Ամիսների շարունակ Իրանը հայտարարել է, որ ցանկացած սցենարի պատրաստ է: Բոլոր հավանական սցենարները քննարկվել են և բոլորի համար լուծումներ են նախատեսվել: Մենք նույնիսկ պատրաստ ենք Թրամփի և այլոց բոլոր քայլերին անհապաղ հակազդել ու պատասխանել։ ԻԻՀ կառավարությունը ամբողջ ուժերով պաշտպանելու է Իրանի ժողովրդի շահերը»:

Պիտակ

Mar 26, 2018 16:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ