• Սալեհի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում կարող ենք զարմացնել այդ երկրին»

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը տեխնիկական առումով ամբողջապես պատրաստ է և կարող է զարմացնել Վաշինգտոնին: Դա ասում ենք առանց չափազանցությունների». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը Իրանի պատրաստվածության մասին Ալի Աքբար Սալեհին ասել է.«Արդեն իսկ պատրաստությունը կա: Հուսով ենք դիմացի կողմը խոհեմ է գործելու»:

ITER-ի հետ համագործակցության մասին Սալեհին ասել է.«Միջազգային Ջերմամիջուկային Փորձնական Ռեակտորի նախագծի հետ համագործակցում ենք, սակայն այդ կառույցի հետ ևս անհամաձայնություններ կան»:

ITER ՝ International Thermonuclear Experimental Reactor  ՝ Միջազգային Ջերմամիջուկային Փորձնական Ռեակտորի նախագծին անդամակցում են 34 երկիր և Եվրամիությունը: Նախագիծը մեկնարկել է 31 տարի առաջ։ Նախատեսվում է Ֆրանսիայի հարավում կառուցել աշխարհի առաջին ջերմամիջուկային ռեակտորը:

 

Պիտակ

Apr 21, 2018 16:26 Asia/Yerevan
Մեկնաբանություններ