Մայիս 05, 2018 19:18 Asia/Tehran
  • Թեհրանում քննարկվել են «Գազ արտահանող երկրների ֆորումի» վերջին զարգացումները

Թեհրանում Իրանի նավթարդյունաբերության նախարարի և «Գազ արտահանող երկրների ֆորումի» գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ քննարկվել են ֆորումի վերջին զարգացումները:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, «Գազ արտահանող երկրների ֆորումի»  (GECF, Gas Exporting Countries Forum) գլխավոր քարտուղար Յուրի Սենտյուրինը Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ խոսել է ֆորումի վերջին զարգացումների ու ձեռքբերումների մասին և Իրանի նախարարին իրազեկել է կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին:

Յուրի Սենտյուրինը երեկ ժամանել է Թեհրան:

«Գազ արտահանող երկրների ֆորում»-ը կամ Գազային ՕՊԵԿ-ը  ստեղծվել է 2008 թվականի դեկտեմբերի 23-ին: 

«Գազ արտահանող երկրների ֆորում»-ն ունի 12 հիմնական անդամ երկրներ, որոնք են՝ Ալժիրը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բոլիվիան,Եգիպտոսը, Իրանը, Լիբիան, Հասարակածային Գվինեան,Նիգերիան, Ռուսաստանը, Վենեսուելան, Տրինիդադ և Տոբագոն, Կատարը, իսկ  Նորվեգիան, Իրաքը,Պերուն և Ադրբեջանը կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ։

Պիտակ

Մեկնաբանություններ