• Ռոհանի .«Իրանի ժողովուրդը միասնական է Թրամփի և Սիոնիստական ռեժիմի դիմաց»

Նշելով, որ Իրանի ժողովուրդը միասնական է Թրամփի և Սիոնիստական ռեժիմի դիմաց, ԻԻՀ նախագահը շեշտել է.«Իրանի ժողվուրդը պատերազմի ու լարվածության չի ձգտում, սակայն պաշտպանում է իր իրավունքները»:

Խորասան Ռազավի նահանգ կատարած իր առաջին այցի ընթացքում, կիրակի օրը, Սաբզավար քաղաքի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դեմ ոչինչ չի կարող անել և եթե դուրս գա ՀԳՀԾ-ից, մոտ ապագայում պատմական զղջում է ապրելու»:

«Աշխարհը բարձր է գնահատում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում Իրանի տրամաբանությունն ու հանձնառությունը».-հավաստիացրել է նախագահ Ռոհանին:

ԻԻՀ նախագահն ասել է .«Իր պաշտպանունակության հարցում Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու և իր պահանջի չափով զենքեր ու հրթիռային սարքավորումներ է արտադրելու ու պահեստավորելու: ԻԻՀ-ը թշնամիներին թույլ չի տալու տարածաշրջանում մեկ այլ ԻԼԻՊ ստեղծել, քանի որ ձգտում է տարածաշրջանային խաղաղաղությանն ու կայունությանը»:

«Ինչ էլ որ ԱՄՆ նախագահը որոշի ՀԳՀԾ-ի հարցով, Իրանի ժողովրդի կենցաղում ոիչնչ չի փոխվելու և Իրանի ժողովուրդը դիմագրավելու է այդ որոշմանը».-ասել է ԻԻՀ նախագահը:

Պիտակ

Մայիս 06, 2018 11:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ