• Սալեհի .«Իրանը պատրաստ  է վերադառնալ նախքան միջուկային համաձայնությունը եղած վիճակին»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է .«ԻԻՀ-ը պատրաստ է վերադառնալ նախքան ՀԳՀԾ-ն եղած իրավիճակին»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ, Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրն ասել է.«Եվրոպացիների հետ բանակցելու համար Իրանի հիմքը լինելու է անվստահությունը»: Սալեհին հույս է հայտնել, որ եվրոպացիները փոխհատուցելու են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը:

«Եթե եվրոպացիները չհատուցեն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագից ԱՄՆ-ի դուրս գալու համար, Իրանը վերադառնալու է նախքան միջուկային համաձայնության պայմաններին».-ասել է Սալեհին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Միջուկային համաձայնությունից Վաշինգտոնի դուրս գալու մասին: Նա ասաց, որ հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու են առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում:

Մայիս 15, 2018 18:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ