• ԻԻՀ նախագահը ստորագրեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ստորագրեց և գործադրման համար Իրանի էներգետիկայի նախարարության փոխանցեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ստորագրեց և գործադրման համար Իրանի էներգետիկայի նախարարության փոխանցեց Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար ԻԻՀ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված համաձայնագրի մասին օրենքը:

Հիշեցնենք, որ  Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման համար Իրանի ու Հայաստանի համաձայնագրի մասին օրենքն անցած ապրիլի 18-ին վավերացվեց Իրանի իսլամական խորհրդարանի կողմից:

Այս օրինագծում ընդգծված է. «Վավերացվում է Արաքս գետի վրա հոսանքային ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման կապակցությամբ ԻԻՀ-ի ու ՀՀ-ի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը և թույլատրվում է իրականացնել այդ կապակցությամբ փաստաթղթերի փոխանակումը»:

Մայիս 19, 2018 22:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ