ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը երեքշաբթի օրը նշել է, որ խաղաղ քաղաքացիների դեմ հարձակումներում Սիոնիստական ու Սաուդայան ռեժիմները վայելում են ԱԽ-ի անդամ ԱՄՆ-ի աջակցությունը: Նա ընդգծել է. «Վաշինգտոնն անձեռնմխելիություն է ստեղծել այս ռեժիմների համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ղոլամալի Խոշռուն զինված հակամարտություններում խաղաղ քաղաքացիներին աջակցության ցուցաբերման թեմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում դատապարտելով աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Պաղեստինում ու Եմենում խաղաղ քաղաքացիների ու փրկարար ուժերի դեմ հարձակումները, նշել է. «Գազայի հատվածում պաղեստինցի քաղաքացիների, մասնավորապես երեխաների ու կանանց կոտորածի նոր շրջանը համարվում է նույն այն ոճրագործական ընթացքի շարունակությունը, որ Սիոնիստական ռեժիմը վերջին յոթ տասնամյակներում որդեգրել պաղեստինցիների դեմ»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է Եմենի դեմ Սաուդյան ռեժմի ոտնձգությանը և հազարավոր խաղաղ քաղաքացիների, մասնավորապես կանանց ու երեխաների կոտորածին և ասել. «Այս հարձակումների ժամանակ անմեղ ժողովրդին սպանելուց բացի Արաբիան նաև մտածված կերպով թիրախ է դարձնում Եմենի ենթակառուցվածքներն, այդ թվում հիվանդանոցները, դպրոցներն ու սննդամթերքի արտադրման կենտրոնները»:

«Եմենը լիարժեք շրջափակման ենթարկելով Արաբիան արգելում է ժողովրդին հումանիտար հասանելիությունը և Եմենում ծնունդ է տվել վերջին տասնամյակների հումանիտար ամենաաղետալի պայմաններին»,-հավելել է Խոշռուն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը մատնանշելով այն կետը, որ նման ոտնձգություններն ու ոճրագործություններ իրականացվում են ՄԱԿ-ի ու ԱԽ-ի աչքերի առջև, ասել է. «Սիոնիստական ու Սաուդյան ռեժիմները վայելում են ԱՄՆ-ի ռազմական ու լոգեստիկական լիարժեք աջակցությունը»:

 

Մայիս 23, 2018 06:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ