• Մահվան ենթախմբում Իրանը պատմական ոչ-ոքի արձանագրեց Պորտուգալիայի դիմաց

ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականը Պորտուգալիայի դիմաց 1-1 ոչ-ոքի արձանագրելով ու 4 միավորներ վաստակելով փառավոր հրաժեշտ տրվեց «Մունդիալ-2018»-ին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռուսաստանի համաշխարհային առաջնության խմբային փուլի իր վերջին հանդիպման ընթացքում երկուշաբթի գիշեր Սարանսկում մրցեց Պորտուգալիայի ազգային հավաքականի դեմ և պանծալի խաղ ցուցադրելով 1-1 ոչ-ոքի արձանագրեց:

Այս արդյունքով ԻԻՀ ազգային հավաքականը 4 միավորներ վաստակեց ու չնայած իր արժանավորությանը հաջորդ փուլ անցնելու ուղեգիր չստացավ:

Քարիմ Անսարի Ֆարդն Իրանի միակ գոլը խաղի 92-րդ րոպեում գրանցեց 11-մետրանոց հարվածի միջոցով:

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ռուսաստանի 2018 թվականի համաշխարհային առաջնության «Բ» ենթախմբում մրցեց Պորտուգալիայի, Իսպանիայի ու Մարոկկոյի հավաքականների հետ:

ԻԻՀ ազգային հավաքականն ուրբաթ՝ հունիսի 15-ին 1-0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի հավաքականին:

Իր երկրորդ խաղում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը չնայած իր արժանավորությանը 1-0 հաշվով պարտություն կրեց աշխարհի լավագույն հավաքականը համարվող Իսպանիայի դիմաց:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Բ» ենթախմբում Իսպանիայի ու Պորտուգալիայի ազգային հավաքականները վաստակելով 5 միավորներ զբաղեցրեցին աղյուսակի առաջին և երկրորդ տեղերը, ԻԻՀ-ն 4 միավորով կանգնեց երրորդ տեղում, իսկ Մարոկկոն 1 միավորով եզրափակեց աղյուսակը:

Այսպիսով այս ենթախմբից մեկ ութերորդ փուլի ուղեգիր ստացան Իսպանիայի ու Պորտուգալիայի ազգային հավաքականները:

Պիտակ

Jun 26, 2018 00:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ