• Իրանի ԱԳՆ.«Իրանցի առևանգված դիվանագետների օկուպացված Պաղեստին տեղափոխման վերաբերյալ փաստաթղթեր կան»

Իրանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Լիբանանում Սիոնիստական օկուպանտ ռեժիմի գործակալների կողմից 1982 թ. հուլիսին իրանցի դիվանագետների օկուպացված Պաղեստին տեղափոխման վերաբերյալ փաստեր կան»:

1982 թվականի հուլիսի 5-ին Սիոնիստական ռեժիմն ահաբեկչական քայլի դիմելով Լիբանանում առևանգել է Իրանի Իսլամական Հանրապետության չորս դիվանագետներ՝ Սեյեդ Մոհսեն Մուսավիին, Ահմադ Մոթեվասելյանին,Թաղի Ռասթեգար Մողադամին և Քազեմ Ախավանին:

Իրանի ԱԳ նախարարությունը հստակեցրել է. «Իրանցիներն այս տարի հուլիսի 5-ին այն դեպքում են հարգում այս սիրելիների հիշատակը, երբ Սիոնիստական ռեժիմը շարունակում է  միջազգային օրենքների դեմ իր անմարդկային ոճրագործությունները»:

Վերստին ընդգծելով միջազգային փաստահավաք հանձնախումբ կազմելու կապակցությամբ Իրանի առաջարկը, հարցի բոլոր կողմերը պարզելու համար, Իրանի ԱԳ նախարարությունն իր հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Միջազգային Կարմիր խաչին, և Մարդու իրավունքների մյուս կառույցներին կոչ է արել կատարել իրենց օրինական ու բարոյական պարտականությունները՝ իրանցի առևանգված դիվանագետների վիճակը պարզելու և նրանց ազատ արձակելու համար:  

Պիտակ

Jul 04, 2018 17:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ