Jul 05, 2018 14:13 Asia/Tehran
  • Երկարաձգվել է էներգետիկայի ոլորտում Իրան-Ավստրիա համագործակցության համաձայնությունը

Իրանի նավթի նախարարության միջազգային հարցերով տեղակալն ասել է.« Երկարաձգվել է Նավթի, ուսուցման ու այլընտրանքային էներգիաների ոլորտում ներդրումային համագործակցությունների Իրան-Ավստրիա համաձայնությունը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, իրանական պատվիրակության հետ Ավստրիա և շվեյցարիա մեկնած Ամիր Հոսեյն Զամանինիան հվելել է.«Հաշվի առնելով Իրանի և Ավստրիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնության գոյությունը, այս համաձայնությունը Նավթի, ուսուցման ու այլընտրանքային էներգիաների ներդրումային համագործակցությունների ոլորտում երկարաձգվել է»:

Անդարադառնալով նավթի առևտրի հարցում իրականցված բանակցություններին Զամանինիան ասել է.«ՕՊԵԿ-ի վերջին նիստից հետո մեկնարկել են Իրանի նավթի նախարարի և ՕՊԵԿ-ի նախագահի բանակցությունները և շարունակվում է Ավստրիայում»:

Դեպի եվրոպական երկրներ Իրանի գազի արտահանման հարցի վերաբերյալ Զամանինիան հավելել է.«Ավստրիան մտադիր է Պարսից Ծոցի ափամերձ երկրների ու Իրանի գազը ներկրել Եվրոպա և Իրանը նույնպես հետաքրքրված է այս թեմայով»:

Անդրադառնալով ԵՄ-ի էներգիայի համատեղ հանձնաժողովում տեղի ունեցած բանակցություններին նա հավաստել է.«Տեղի են ունեցել բանակցություններ Ավստրիայի հետ գազի եւ նավթային առեւտրի հարցերում»:

Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Թեհրան:

Պիտակ

Մեկնաբանություններ