• Իրանը փորձում է ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ

Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Հայաստանի ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունների ընդլանման հնարավորւթյունները:

Այս այցի ընթացքում Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, անդրադառնալով երկու երկրների տնտեսական, առևտրային, ֆինանսական եւ բանկային ոլորտներում լավ հարաբերություններին, ընդգծել է կողմերի միջև արտոնյալ սակագնային համաձայնագրի իրականացման միջոցով Իրան-Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հնարավորությունները և ներուժը օգտագործելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ակտիվ համագործակցության կապակցությամբ: ՀՀ ֆինանսների նախարար նաև ընդգծել է երկկողմ համաձայնագրերի իրականացումը և խթանեց Իրանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային փոխհարաբերությունների զարգացումը: 

Jul 12, 2018 17:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ