• Վելայաթի.« Իրան-Ռուսաստան հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում»

Միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում:

Հինգշաբթի օրը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Վելայաթին նրան է փոխանցել Իրանի մեծարգո Առաջնորդի բանավոր պատգամը և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գրավոր պատգմաը:

Ալի Աքբար Վելայաթին ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը կարևորել է երկու երկրների միջև նավթի փոխհարաբերությունների ընդլայնումը և իրանական նավթի եւ գազի արդյունաբերության մեջ ներդրումներն ավելացնելը մինչև 50 մլրդ դոլար:

Վելայաթին Իրանի եւ Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցության մասին  հայտարարել է,  որ չնայած թշնամիների տարածած անհիմն շշուկներին, ՌԴ նախագահը ընդգծել է, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել Սիրիայում և տարածաշրջանի երկրներին աջակցելու հարցում, իսկ Սիրիայի և Իրաքի կառավարություններին կաջակցեն  համար իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում:

Միջազգային հարցերով Իրանի մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.-«Սիրիայի վերաբերյալ գագաթնաժողովը շուտով տեղի կունենա Թեհրանում, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայությամբ»:

Jul 12, 2018 17:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ