• Ս. Թադեոս Առաքյալի վանքի 64-րդ ուխտագնացությունը

Ս. Թադեոս Առաքյալի վանքի 64-րդ ուխտագնացության կրոնական արարողությունն սկսվել է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում:

Չալդարանի կուսակալ Քարիմ Հոսեյնզադեն  անդրադառնալով  Ս. Թադեոս Առաքյալի ուխտագնացության արարողությանն ասել է, որ Ս. Թադեոս Առաքյալի վանքի 64-րդ ուխտագնացության կրոնական արարողությունը կշարունակվի մինչև շաբաթ՝ հուլիսի 14-ը:

«Նախորդ տարիների պես այս տարի շուրջ 5000-6000 ուխտավորներ աշխարհի տարբեր անկյուններից մասնակցում են Իրանի Չալդրանի շրջանում գտնվող Ս. Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությանը» այս մասին հայտնել է Հոսեյնզադեն:

Ս. Թադեոս Առաքյալի վանքի ամենամյա ուխտագնացությանը կայանում է Հայաստանի, Սիրիայի, Լիբանանի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Կանադայի եևաշխարհի այլ երկրների հայերի ներկայությամբ:

Թադեոս առաքյալի եկեղեցին  մեծ նշանակություն է ներկայացնում ոչ միայն իրանահայերի, այլև ողջ աշխարհի հայության համար:

 

Jul 12, 2018 18:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ