• Խառազի.«Աշխարհը պետք է կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմի դեմ»

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Աշխարհը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի իմպերիալիզմին և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին»:

Կիրակի օրը Պեկինում Խաղաղության համաշխարհային ֆորումի 7-րդ գագաթնաժողովին առնթեր Քամալ Խառազին հավելել է. «ԱՄՆ-ն ոչ միայն Իրանի, այլև աշխարհի այդ թվում Չինաստանի համար է արգելքներ ստեղծում: Այժմ ավելի ենք զգում Վաշինգտոնի միակողմանիության դեմ միջազգային հանրության համագործակցության կարիքը»:

Նա հավաստել է.«Ամեն անգամ, երբ Իրանը վստահել է ԱՄՆ-ին ու բանակցության մեջ է մտել այդ երկրի հետ, ինչպես միջուկային համաձայնության դեպքում, հակառակ արդյունք է տեսել և Վաշինգտոնը մշտապես չի հարգել կայացած համաձայնությունները»:

Իրանը համարելով տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկը, Խառազին շեշտել է. «ԱՄՆ-ի միջամտություններին դեմ ընդդիմանալով Իրանը ավելի մեծ հաջողություններ կարձանագրի»: 

Պիտակ

Jul 15, 2018 18:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ