• Շուտով ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը

Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է, որ գալիք ամիս ստորագրվելու է Իրանի գազը Օման արտահանելու մասին համաձայնագիրը:

ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ չի դադարեցվել Օման գազի արտահանման նախագիծը, Մեհրան Ամիր Մոինին  այդ նախագծի հետաձգման մասին ասել է.«Հաշվի առնելով առաջընթացը, գալիք ամսում այս համաձայնությունը վերջնականացվելու է »:

Ամիր Մոինին նշել է, որ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում Էմիրություններն ու Քուվեյթը նույնպես ցանկանում են Իրանից գազ ստանալ, սակայն այդ շուկաներում քաղաքական պայմաններն են որոշիչ և եթե  այդ խնդիրներրը հարթվեն, կարելի է նաև նկատի առնել Էմիրությունների շուկան:

Իրանն ու Օմանը 2013թ. հուշագիր են ստորագրել բնական գազի արտահանման մասին, որի իրագործմամբ, Իրանի գազը Պարսից Ծոցից Օման կփոխադրվեր:

 

Jul 20, 2018 12:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ