• ԻՀԿ միջխորհրդարանական միությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի որոշումը

Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միությունը դատապարտեց Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում (Քնեսետ) «Հրեական երկիր» ռասիստական օրինագծի վավերացումը:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանն անցած հինգշաբթի օրն անտեսելով հանրային բողոքը, վավերացրեց «Հրեական երկիր» ռասիստական օրինագիծը:

«Հրեական երկիր» օրենքը Պաղեստինը սիոնիստների տարածքն է հայտարարում և պաղեստինցիներին զրկում է իրենց քաղաքացիական ու մարդկային բոլոր իրավունքներից:

Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության նախագահ Ալի Լարիջանին շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց. «Իսրայելի զավթիչ ռեժիմի խորհրդարանի ընդունած որոշումը մի կողմից հաստատման կնիք է դնում այս ռեժիմի ռասիստական էության վրա և միևնույն ժամանակ ուրվագծում է Պաղեստինի հարցը աշխարհի հանրային կարծիքի ուշադրությունից հեռացնելու Սիոնիստական ռեժիմի պարագլուխների չար նպատակների պարզ հեռանկարը»:

«Պաղեստինի ժողովրդի՝ իրենց պապենական հողերը վերադառնալու իրավունքը հաստատվել է միջազգային մասշտաբով, ՄԱԿ-ի թիվ 194 բանաձևի, ինքնորոշման իրավունքի և իրենց հայրենիքի հանդեպ նրանց անվիճելի ու հստակ իշխանության սկզբունքների հիման վրա: Այդ իրավունքն անհերքելի ու անվիճելի է մնում և նման անօրինական ու առանց հիմնավորման քայլերը չեն կարող հարցականի տակ առնել դրա իրավացիությունը»,-հավելել է Լարիջանին:

Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության նախագահը միջազգային հանրությանը և միջազգային ու տարածաշրջանային շրջանակներին կոչ է արել համագործակցությամբ և իրենց կտրուկ ու խստագույն արձագանքով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ գումարեն և դատապարտեն «Հրեական երկիր» ռասիստական օրինագծի վավերացումը:

Jul 22, 2018 05:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ